Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

10 ապր 2025 14:12

Եթե ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ

Եթե ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետՀայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանային իրավիճակի մասին համապարփակ ինֆորմացիա ունենանք: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ տեղեկություն ունի արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան սահմանին, նա ասաց. «Եթե որևէ ինֆրմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիան կկիսենք հանրության հետ, դա միանշանակ է»:

Ճշտող հարցին էլ՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, ԱԽ քարտուղարը նորից ասաց. «Եթե մենք ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր