Հրազդանի կիրճում բախվել են «Hyundai»-ը և «Լադա»-ն, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի հետևանքով վերջիններս և «Լադա»-ի ուղևոր 39-ամյա Գառնիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Լադա»-ն տեխնիկական խնդիր է ունեցել, վարորդն իջել է ուղևորի հետ ավտոմեքենան նորոգելու և այդ ժամանակ «Hyundai»-ը բախվել է «Լադա»-ին։