Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

15 ապր 2025 11:50

«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն

«Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելունԱժ-ն քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել Հարկային օրենսգրքում: 

Նախագծով առաջարկում է չեղարկել համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը: 

«Այն ժամանակավրեպ է դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք և համարժեք իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք»,- ասաց պատգամավոր Թադևոս Ավետսիյան::

Վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը նշեց, որ ՔՊ-ն դեմ կքվեարկի նախագծին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ժողովրդին խաբում են, նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ:

«Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդվա՞ծ է  ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկատվություն ստանալ: Ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությհամբ զբաղվողները: Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի ու սոցիալական պաշտպանության հետ կապ չունի, սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ընդդիմության նպատակը մեկն է՝ այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից:

ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծի՝ լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելու մասին հարցին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր