Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

16 ապր 2025 11:20

Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է

Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված էԸնթանում է Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի միակ թեկնածուն է:

ՔՊ ավագանու 14 անդամները ներկա չէին նիստին:

Ուստի նիստին գրանցվեց 18 ավագանու անդամ, քվորում եղավ: Որպես ամենատարեց ավագանու անդամ, նիստը վարեց Վարդան Ղուկասյանը, ում առաջարկով նիստը սկսվեց տերունական աղոթքով, ապա հնչեց Գյումրու հիմնը: Գյումրու ավագանու կազմում գործում են թվով 5 խմբակցություն:

«Մայր Հայաստան», «Մեր հզոր համայնք», «Մեր քաղաքը» խմբակցությունները հերթով հայտարարեցին, որ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու և ապահովելու են ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի ընտրությունը: «Հայաստանի կոմունսիտական» խմբակցությունը ներկայացրեց իր թեկնածուին՝ Վարդան Կոլյայի Ղուկասյանին:

Ելույթով հանդես եկավ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Լսելու ենք բոլորին, եթե կլինեն ՀԿ-ներ կուսակցություններ, որոնք ի շահ քաղաքի կներկայացնեն ծրագրեր, անպայման լսելու ենք ու քննարկենք, իմ ծրագիրն այնպես չէ, որ դոգմա է: Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է: Պետք է լծվենք այս աշխատանքին, որը շատ ծանր է»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ է ավագանու 17 քվե՝ քաղաքապետ ընտրվելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր