Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին          Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում    

16 ապր 2025 12:55

Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում

Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղումԵրեկ՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Ա․-ն իր վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ ինքը չի տուժել և բժշկական օգնության կարիք չունի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Ա․-ն աշխատում է «Դիլիջան» գարեջրի գործարանում՝ որպես մենեջեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր