Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

22 ապր 2025 10:18

ԱԺ-ում ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի եւ այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին. «Ժողովուրդ»

ԱԺ-ում ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի եւ այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Ազգային Ժողով էր հրավիրել՝ դռնփակ նիստի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՔՊ-ականները դիմել են Ավինյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գնի չվճարման վերաբերյալ տուգանքի նախագծի թեմայով: Սակայն իրական նպատակը եղել է «ԱՆԻՖ» հիմնադրամի և մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին «հարցաքննելը»: Բայց չի ստացվել:

Հիշեցնենք, որ ԱԺ-ին ներկայացվել էր օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար: Որոշել են, չվճարելու դեպքում, քաղաքացիներին 15 հազար դրամով տուգանել: Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և

վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

«Ժողովուրդ» օրաթերթը փակ հանդիպումից տեղեկացավ, որ ՔՊ-ականները Ավինյանին հայտնել են, որ նախագիծը իրենց սրտով չէ, ու դա շատ վատ ազդեցություն կարող է թողնել իրենց ռեյտինգի վրա: Ավինյանը բացատրել է, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել, ինչը մեծ խնդիր է առաջացրել քաղաքապետարանում: Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ավինյանի պատասխանները իրենց այդքան էլ չի գոհացրել, ու իրենք դեռևա խմբակցության նիստ պետք է անեն, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է քվաերկեն տուգանքի այս նախագծին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր