Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց          Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում       Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը    

26 ապր 2025 13:18

Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ

Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջԻրանի և ԱՄՆ–ի բարձրաստիճան բանակցողները կհանդիպեն ապրիլի 26-ին Օմանում՝ նոր համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունների համար:

Այս մասին հայտնում է Reuters–ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անուղղակիորեն կբանակցի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի հետ Մասկատում՝ Օմանի միջնորդների միջոցով: 

Մեկ շաբաթ առաջ կողմերը հանդիպել էին Հռոմում, երկու կողմն էլ բանակցությունները որակել էին կառուցողական։  

Նախատեսվում է բանակցությունները սկսել փորձագետների մակարդակով: Գլխավոր բանակցողների միջև անուղղակի հանդիպումից առաջ այս բանակցությունների ընթացքում կսկսվի պոտենցիալ միջուկային համաձայնագրի շրջանակի մշակումը:

Time ամսագրին հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր. «Կարծում եմ՝ մենք համաձայնագիր կկնքենք Իրանի հետ»:

Սակայն նա նաև Իրանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքի մասին էր խոսել, եթե դիվանագիտությունը ձախողվի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր