Թուրքիայում ազգերին կոդավորում են՝ հույները 1-ն, հայերը՝ 2-ը, հրեաները՝ 3-ը. այս կոդերը կրողները չեն կարող ռազմական կամ քաղաքական կարիերա անել

«2013 թ-ին «Ակոս» շաբաթաթերթը հրապարակեց մի լուր, ըստ որի՝ հանրապետության հիմնադրման օրվանից յուրաքանչյուր ազգությամբ հույն անձնագրում նշվում է «1» կոդով, հայերը նշվում են «2» կոդով, իսկ հրեաները՝ «3»-ով։ Ընդ որում, եթե անգամ մարդն ընդունել է իսլամ, կրում է թուրքական անուն՝ միևնույն է պետության կողմից ինքը կոդավորված է, որով պետությունն իմանում է, որ քաղաքացին արմատներով հայ է։ Սա բացահայտվել է պատահականությամբ»։
Նա նաև ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված են Օրդուի նահանգում բնակվող բոլոր իսլամացված հայերի նախկին ու իսլամացվելուց հետո վերցրած անուն-ազգանունները։ «Այս փաստաթուղթը արխիվում մեր ընկերներից մեկը պատահականությամբ է հայտնաբերել ու հրապարակել։ Հրապարակումից հետո այն անմիջապես վերացրել են։ Այսինքն, եթե անգամ ձեր պապի պապն ընդունել է իսլամ ու դուք չգիտեք, որ հայ եք՝ պետությունն այդ մասին գիտի և որևէ դեպքում ձեզ թույլ չեն տա ռազմական կամ քաղաքական կարիերա անել։ Այս ռասսայական խտրականությունն այնքան ուժեղ է, որ անգամ եթե որևէ սպա ամուսնանա հայ կնոջ հետ, ապա դա ևս հանցագործություն կհամարվի»։