Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը, խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին          Վիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ       26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է    

03 մայիս 2025 12:31

Խոշոր ավտովթար Երևանում․ «Ford Mustang»-ը` մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել

Խոշոր ավտովթար Երևանում․ «Ford Mustang»-ը` մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձելԱյսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

«Ford Mustang»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր