Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է          ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար       Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը    

06 մայիս 2025 09:25

Ի՞նչ է փոխանցել ՌԴ դեսպան Կոպիրկինը Ալեն Սիմոնյանին․ «Հրապարակ»

Ի՞նչ է փոխանցել ՌԴ դեսպան Կոպիրկինը Ալեն Սիմոնյանին․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Ալեն Սիմոնյանը երեկ ճեպազրույցում հերթական հակառուսական հայտարարությունն է արել, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում` «դրսից մեծ փողեր են ծախսվում․․․ հյուսիսային հարեւանի կողմից», որը պարբերաբար ակտիվանում է։ Մասնակիցների մեջ ոմն ռուս փորձագետներ են` հայկական ազգանուններով, որոնք փորձում են «փոխել իշխանությունը», հանրահավաքներ անել եւ այլն, քանի որ նրանց դուր չի գալիս ՀՀ ինքնիշխանությունը։ ԱԺ խոսնակն այս հայտարարություններն արել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Սիմոնյանին, որ նա վերջերս մեղմացրած հակառուսական հռետորաբանությունը նորից կոշտացրել է։ Հանդիպման մասին պաշտոնական աղքատիկ հաղորդագրություն է առկա․ «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ՝ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաներ: Անդրադարձել են նաեւ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` ՀՀ կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին»:

Հիշեցնենք, որ Մատվիենկոյի այցը սպասվում էր դեռ անցած տարեվերջին, սակայն անհայտ պատճառներով ձգվեց։ Վերջին տվյալներով՝ նա Հայաստան կգա հունիսին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր