Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Քեզ նորմալ պահի, չափերդ բոլոր անցել ես, հո չես գալու թքես. թեժ բանավեճ ԱԺ-ում    

07 մայիս 2025 14:01

Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամ

Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամԿառավարությունը փորձում է ասել, թե՝ այ ատեստացիա ենք մտցրել, բայց այդպես չի: Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում են հիմնականում շտաբային բարձրաստիճան տարբեր հրամանատարական պաշտոններում զբաղեցնող զինվորականները:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հիմա սերժանտին ասում են՝ դու աշխատավարձը ստանում ես, բայց նաև պետք է ատեստացիա հանձնես, վեց ամսվա կրթական փուլից հետո մի հատ էլ ստուգենք, դու իրոք կարող ես ավել գիտելիք ունենալ, նոր քո աշխատավարձը բարձրացնենք։

Ես ձեզ մեկ օրինակ ասեմ. մարտական հենակետում ծառայություն իրականացնող 2022 թվականի ռազմական գործողություններ իրականացրած, տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է, գիտեք ինչից՝ շարայինից։

Պարեկներն առանց ատեստացիայի, որովհետև համարվում է՝ դե արդեն հինգ ամիս սովորել են, ի՞նչ ատեստացիա պարեկին, ստանում են  371,000 դրամ։

Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, անձրևին, ձյանը մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը, գիտե՞ք ինչքան է ստանում... մենք ստացել ենք 22,000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար, մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ: Սա է իրականությունը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր