Մալխաս Ամոյանը հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին անցավ կիսաեզրափակիչ          Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին       Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած    

10 մայիս 2025 00:16

Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Մայիսի  10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-14-ին առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի  10-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մայիսի 12-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր