Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 12-ի համար          Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»       Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել․ «Հրապարակ»    

13 մայիս 2025 11:36

Հրդեհ՝ Վարդաշատ գյուղում, այրվել է թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրեր

Հրդեհ՝ Վարդաշատ գյուղում, այրվել է թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերՄայիսի 12-ին, ժամը 23:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշատ գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակա թոնրատանը և խորդանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 13-ին, ժամը 00։41-ին, մարվել՝ 01։37-ին: Այրվել են թոնրատան և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր