Տեսանյութ.ՌԴ Վորոնեժի մարզում լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ են ադրբեջանցիների նկատմամբ          Տեսանյութ.Թուրքիայում խոշոր անտառային հրդեհներ են, հազարավոր մարդիկ տարհանվել են       Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ    

14 մայիս 2025 16:02

Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով

Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՄայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝ մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մայիսի 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին աստիճանաբար կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր