Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որ կարողանա կառավարել, բայց չի կարողանում հասնել իր նպատակին          Ամանորյա կերուխումից հետո ինչպես արագ վերականգնել օրգանիզմը       Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 մայիս 2025 13:30

Խոշոր հրդեհ Երևանում՝ Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար

Խոշոր հրդեհ Երևանում՝ Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուարՄայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր