Տեսանյութ.ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Առավոտյան նա հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Վերջինիս հետ նախատեսվում է մամուլի ասուլիս և համատեղ փաստաթղթի ստորագրում։
