Երկրաշարժ է գրանցվել Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք          Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 22-ի համար    

21 մայիս 2025 13:12

Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով երեխաներ են զոհվել

Պակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով երեխաներ են զոհվելՊակիստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը, ինչի հետևանքով երեխաներ են զոհվել, հայտնում է ABC News-ը։  Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում՝ Բելուջիստան նահանգում, երբ ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր քաղաքային դպրոց։ Չորս երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել։

«Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, չնայած, հավանաբար, կասկածներ կան էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախակի հարձակումներ են գործում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա տարածաշրջանում»,-նշում է աղբյուրը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել երեխաների մահվան կապակցությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր