Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

22 մայիս 2025 18:07

Տեսանյութ.Չկա տնտեսվարողների նկատմամբ շատաժ և տեռոր, ՊԵԿ-ը նախընտրում է գնալ բանակցությունների ճանապարհով

Տեսանյութ.Չկա տնտեսվարողների նկատմամբ շատաժ և տեռոր, ՊԵԿ-ը նախընտրում է գնալ բանակցությունների ճանապարհովՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադառնալով տնտեսվարողների նկատմամբ հարկային տեռոր կամ շանտաժ իրականացնելուն ասաց.

«Չկա տնտեսվարողների նկատմամբ շատաժ և տեռոր, չի լինելու, և ես ինքս թույլ չեմ տալու: Սև շրջանի դեմ պայքարը պետք է ունենա կոշտություն։ Բազմաթիվ բարեխիղճ հարկ վճարողներ հենց դա են ակնկալում։ Երբ իրենց կողքին գործում են անօրինական տնտեսվարողներ, նրանք կորցնում են մրցունակությունը։ Ուստի հարկ թաքցնողները պետք է հասկանան, թե ինչ է նշանակում հզոր ՊԵԿ ծառայություն»,- նշեց նա։

Էդուարդ Հակոբյանը շեշտեց, որ խախտումներ արձանագրելու պարագայում ՊԵԿ-ը նախընտրում է գնալ բանակցությունների ճանապարհով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր