Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

26 մայիս 2025 13:09

Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի և կնոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը

Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի և կնոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, ցանկացել են մի փոքր զվարճանալ։ Այսպես է մեկնաբանել Ելիսեյան պալատի ներկայացուցիչը համացանցում տարածված տեսանյութը, որում առաջին տիկինն ինքնաթիռից դուրս գալուց առաջ «հարվածում» է նախագահի դեմքին, գրում է rbc.ru-ն՝ Liberation-ին հղումով։

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն էլ հավելել է, որ միջադեպն աննշան է և չպետք է քննարկումների առիթ դառնա:

Հիշեցնենք, որ Վիետնամ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը «հարվածել» է ամուսնու դեմքին. ինքնաթիռի դուռը շատ շուտ է բացվել, և համացանցում հայտնվել են «անհարմար» կադրեր: Տեսախցիկների ֆիքսած կադրերը բուռն քննարկումների առիթ են տվել սոցցանցերում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կադրերում երևում է, որ բացվում է նախագահական ինքնաթիռի դուռը։ Այդ պահին երևում է նրա կնոջ ձեռքը, որը թեթև հարված է հասցնում նախագահին։ Նշվում է, որ տեսանյութի իսկությունը հաստատել է Ելիսեյան պալատը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր