Թրամփն ու Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրը, հայտնում է Times of Israel-ը՝ Channel 12 հեռուստաալիքին հղումով:Ըստ հեռուստաալիքի՝ կողմերը չեն կարողացել լուծել իրանական խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական լուծման հասնել իրանցիների հետ։
«Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ շահագրգռված է համաձայնության հասնել, որը կծառայի երկու կողմերի շահերին:
Հայտնի է, որ Իսրայելի վարչապետն Իրանին հարվածելու կողմնակից է:
