«Մեր թշնամիները ձեր թշնամիներն են».Նեթանյահուն ԱՄՆ-ում կոչ է արել վերակենդանացնել «Աբրահամյան համաձայնագիրը» եւ սկսել պատերազմ Իրանի դեմ

Հիշեցնենք՝ 2020ին Իսրայելը ստորագրել է համապարփակ խաղղության պայմանագիր, որը հայտնի է որպես «Աբրահամյան համաձայնագրեր» արաբական չորս երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների , Բահրեյնի, Սուդանի եւ Մարոկկոյի հետ: Մի կողմից՝ Իսրայելի առջեւ հեռանկար էր բացվում արաբական երկրների տոտալ շրջափակումը ճեղքելու եւ նրանց հետ հարաբերություններ հաստատելու համար։ Սակայն այն, ըստ իսրայելցի փորձագետ Ցվի Մագենի, ներկառուցվել է Իրանին դիմակայելու, ավելի ճիշտ՝ նրա հրթիռամիջուկային ծրագրի համատեքստում։ Ուստի Նեթանյահուի բողոքարկումն այդ փաստաթղթին փորձ է Գազայի պատերազմից սլաքները ՀԱՄԱՍ-ից տեղափոխել Իրան։Մյուս կողմից, դա քննադատություն է Բայդենի վարչակազմի հասցեին, որը Նեթանյահուի պատկերացմամբ «փլուզեց Աբրահամյան համաձայնագիրը»։ Ուստի Նեթանյահուն կոչ է արել վերադարձնել Դոնալդ Թրամփի մերձավորարեւելյան կարգվորման հայեցակարգը: Ըստ Jerusalem Post –ի՝ «Բայդենն ամեն ինչ արեց, որպեսզի նսեմացնի Իսրայելի եւ Պարսից ծոցի միջեւ կապերի նշանակությունը եւ բացեր պաղեստինյան խնդրի նոր հորիզոններ»: Բայց Իսրայելին մեծագույն քաղաքական քաղաքական գրգռում էր առաջացնում Բայդենի ցանկությունը՝ վերականգնել նախկին նախագահ Բարաք Օբամայի միջուկային գործարքն Իրանի հետ եւ նրա գործողությունները հակաիրանական տարածաշրջանային կոալիցիայի փաստացի փլուզման ուղղությամբ:
Ներկա իրավիճակում քիչ հավանական է «Աբրահամական նարատիվի» վերակենդանացումը նախկին ուրվագծերում։ Առավել եւս, որ այժմ այդ գործընթացն ակտիվորեն կասեցվում է պաղեստինյան ուժեղ խմբավորւմների եւ դրանց հետեւում կանգնած ոչ միայն իրանական ուժերի կողմից։ Պատահական չէ, ըստ The New York Times-ի, Նեթանյահուն իր ելույթում «չի հիշատակել հրադադարի մասին եւ չի քննարկել գործարքի կարգավիճակը, որի շուրջ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը բանակցություններ են վարել մի քանի շաբաթ, եւ որը Բայդենի վարչակազմը հուսահատորեն ցանկանում է իրականացնել»: Նա միայն նշել է․ «պատերազմը կարող է ավարտվել, եթե ՀԱՄԱՍ-ը հանձնվի, զինաթափվի եւ վերադրձնի պատանդներին»: Փորձագետների գնահատմամբ՝ «սա հարված է Կահիրեում սկսված պատանդների եւ Գազայի կրակի դադարեցման շուրջ հերթական բանակցություններին»:
Բայց Իսրայելի համար դա երկրորդական հարց է։ Նեթանյահուն իր առաքելությունը տեսնում է բացառապես «Մերձավոր Արեւելքում ավելի լայնածավալ պատերազմի սկիզբը կանխելու ձգտման մեջ», որը, նրա կարծիքով, կարող է սանձազերծել Իրանը: Ընդ որում, նա նույնիսկ նուն Իսրայելուն բողոքի ցույցերը պայմանավորվել է « Իրանի կողմից ֆինանսավորմամբ»։ Իհարկե, Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ոչ միանշանակ արձագանք առաջացրեց ինչպես ԱՄՆ - ում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում: Դեմոկրատները, որոնցից տասնյակ մարդիկ բոյկոտել են ելույթը, քննադատել են Նեթանյահուին, որ չի կարողանում համարժեք բացատրել, թե ինչպես է պատրաստվում վերջ տալ Գազայի պատերազմին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, որը Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ եւ ներկա չի եղել նրա ելույթին, հայտարարել է, որ նրա ուղերձն «ամենավատ ելույթն էր ցանկացած օտարերկրյա բարձրաստիճան անձի կողմից, որը հրավիրված էր եւ պատիվ ուներ ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի առջեւ»: Միեւնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է․ «Նեթանյահուն ԱՄՆ-ում շարունակում է իր նախկին խաղը», թեեւ կան նշաններ, որ Բայդենից հետո ԱՄՆ նոր վարչակազմը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, կարդիականացնի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում՝ խուսափելով այս տարածաշրջանում լարվածությունից:
Եթե դա իսկապես այդպես լինի, ապա Նեթանյահուի թեզերը կնշանակեն միայն «պայքար անհետացող աշխարհաքաղաքական բնույթի դեմ»։ Իրանն այժմ այլ կարգավիճակում է գտնվում՝ կարգավորելով հարբերությունները Պարսից ծոցի երկրների հետ, մտնելով այլ մասշտաբային ոչ միայն ռազմաքաղաքական դաշինքների մեջ, նա Իսրայելին զրկում է ռեսուրսներից՝ իր դեմ նոր դաշինք կազմելու համար։ Բայց դա չի նշանակում, որ «Իսրայելը կհանգստանա»։ Նա սպառնում է Իրանին նույնիսկ միայնակ՝ Գազայում իր գործողության ձախողման պատճառով։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է՝ Գազայում հրադադարի մասին համաձայնության հասնելուն ուղղված բանակցությունները, կարծես, ավարտական փուլում են, եւ որ «մնացած խոչընդոտները հաղթահարելի են հաջորդ շաբաթվա ընթացքում»: Սպասենք։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի