Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

28 մայիս 2025 12:45

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախում

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված ԱրցախումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանի միջազգային օդանավակայանում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր