Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

31 մայիս 2025 09:00

Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»

Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նիկոլ Փաշինյանի երեկվա այս հայտարարությունը և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումը, թե «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին», բարոյական հարթությունում քննարկվելուց զատ, նաև իրավական գործընթաց են ենթադրում:

ՀՀ վարչապետն ու իր տիկինը հրապարակել են հստակ պնդումներ, որ եկեղեցում վխտում է մանկապղծությունը և «քեռու կանանց» հետ ենթադրաբար կենակցելը պարբերական բնույթ է կրում:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, այնպես էլ ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ պարզելու, թե կա արդյոք վարույթ կամ հարուցված վարույթներ մանկապղծության և կուսակրոնության խոստման դրժման դեպքերի առիթով: Պետական այդ կառույցներից երեկ այդպես էլ չպատասխանեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցմանը:

Միայն հայտնի է, որ վարչապետի ու նրա տիկնոջ գրառումների առիթով նոր վարույթ չի նախաձեռնվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր