Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»          Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 մար 2026 09:26

Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու․ «Հրապարակ»

Վերարտադրության համար միլիոններ են ծախսելու․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նախընտրական շտաբների բացման մարաթոն է հայտարարել եւ հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում: Մեզ հասած տեղեկատվությամբ, պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն։ Դիցուք, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում, շենքերի բակերից մեկում վերջերս շտաբ է բացվել, որի ղեկավարը, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետարանի մի աշխատակից է` ակտիվ ՔՊ-ական, որն իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչեւ ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու: Բայց դրա դիմաց խոստացել է որոշակի թվով ձայներ բերել, ինչը Երեւանի կենտրոնի այս բարդ հատվածում բավականին խրթին հարց է, քանզի ՔՊ-ն այստեղ ձայներ չունի, եւ ամենագիտակից քաղաքացիներն են բնակվում կենտրոնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 28․ 03․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր