Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան          Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ       Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 մայիս 2025 13:17

Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան, դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում

Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան, դիվական խրախճանք է Քրիստոնյա ՀայաստանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է․

«Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում: Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր: Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր