Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը:
«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ մայր ու անչափահաս որդի են, ովքեր չեն ունեցել սաղավարտներ: