Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկությունը կատարվել է ապօրինի          Ուկրաինան մտադիր է օգտագործել ՌԴ-Ադրբեջան հակասություններն ազգային հողի վրա ատելnւթյnւն և թշնամшնք սերմանելու համար       ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ    

03 հուն 2025 12:03

Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներ

Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներԹուրքիայի հարավ-արևմտյան ափին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:17-ին (Երևանի ժամանակով 03:17-ին) Մարմարիս շրջանից 10,43 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 67,91 կմ խորության վրա

Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել։
Նրանք «խուճապի պատճառով ցատկել են բարձրությունից», ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Ֆեթհիյե շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկը մահացել է խուճապի նոպայից հետո։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

«5.8 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել ժամը 02:17-ին Միջերկրական ծովի Մարմարիս, Մուղլա ափերի մոտ և զգացվել է Մուղլա, Այդըն, Դենիզլի, Մանիսա և Իզմիր նահանգներում, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր