Տեսանյութ.Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ          Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար    

19 հուն 2025 12:15

Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվել

Ռուբինյանց փողոցում կայանած ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին՝ ժամը 02։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։

Մասամբ այրվել են Nissan և հարակից կայանած BMW մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ կանխվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր