Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

31 հոկ 2024 11:52

Ձորաղբյուրում բախվել են «Nissan Primera» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Ձորաղբյուրում բախվել են «Nissan Primera» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվելՀոկտեմբերի 31-ին, ժամը 01։41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Primera» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են ավտոմեքենաները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր