2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

24 հուն 2025 21:18

Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո տրվի մասնավորին

Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո տրվի մասնավորինՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն անդրադառնալով վերջին շրջանում Սամվել Կարապետյանի և ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներին չբացառեց, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո այն կարող է նորից տրվել մասնավորի։

«ՀԷՑ–ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,– ասաց նա։

Նա նաև չբացառեց, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին:

«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»-նշեց նա։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր