Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh          Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին       Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է    

25 հուն 2025 13:53

Իրանի խորհրդարանն որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Իրանի խորհրդարանն որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԻրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն դարձել է քաղաքական գործիք։ 
Երկրի հարաբերությունները կազմակերպության հետ վատթարացել էին դեռևս Իսրայելի գործողությունից և ԱՄՆ-ի հարվածներից առաջ, և Թեհրանը սահմանափակել էր գործակալության տեսուչների մուտքը իր օբյեկտներ։

Իսլամական խորհրդատվական ժողովը (Իրանի խորհրդարան) մտադիր է ընդունել օրինագիծ՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին՝ հայտարարել է խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Աշխարհը հստակ տեսավ, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից որևէ մեկը և դարձել է քաղաքական գործիք»,-ասել է Բաղեր Ղալիբաֆը։

Համագործակցությունը կդադարեցվի մինչև Թեհրանը միջազգային կազմակերպությունից չստանա «պրոֆեսիոնալ վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ»՝ ասել է խոսնակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր