Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

28 հուն 2025 18:16

Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրության դրսևորում են

Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրության դրսևորում ենՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։

Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։

Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։

Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր