ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ռուս լրագրողների հետ          Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը       Երևանում 46 համարի ավտոբուսի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորի կողմից    

30 հուն 2025 10:50

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՀունիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար: Այս մասին հայտնում է  ՀԱՍԵ Արցախի թեմ-ը։

«Հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և միասին աղոթելու մեր ժողովրդի և հայրենիքի համար:

Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր