Քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներ են սկսել․ Քպ-ում մտահոգ են․ «Հրապարակ»

Նշենք, որ երթի ավարտին՝ ԱԱԾ շենքի մոտ, հնչեց գործարարի ուղերձը. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում եւ պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։ Կարապետյանն ասում էր, որ պատրաստ է անցնել պայքարի ճանապարհով` հանուն մեր երկրի, «որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի», եւ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»։
Որոշ տեղեկություններով՝ Կարապետյանի թիմում քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, նաեւ լրատվամիջոց են ուզում բացել, որի ուղղությամբ եւս աշխատում են։
Նշենք, որ իշխանությունը սադրիչներ էր ուղարկել ուրբաթ օրվա երթին, որոնք կեղծ խոսակցություններ են տարածել, թե իքս մարդուն արդեն փողը տվել են, որ հանրահավաքին մասնակցի: Մեր լրագրողը նկատել է մի խումբ տղաների եւ երբ հեռախոսը միացրել է, որ նկարի, նրանք արագ հեռացել են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում