Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

02 նոյ 2016 21:02

Առանց ընդդիմության իշխանությունը լեգիտիմության լուրջ պակաս ունի.Տեսանյութ

Նոյեմբերի 2-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Հայկ Մարտիրոսյանը անդրադարձավ  առաջիկայում կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչպես նաև ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը:
Քաղաքագետը  նկատեց, որ  նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում հնարավոր է հաղթանակ տանի  հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը. «Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի շուրջ վերջին սկանդալային զարգացումները, փաստորեն, հասարակական կարծիքի լուրջ շարժ են արձանագրել և բացառված չէ, որ տեղի ունենա նախկինում անսպասելին և Դոնալդ Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահ»:
Ներքաղաքական վերջին զարգացումների և 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական վերադասավորումների հետ կապված Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Ընդդիմության դաշտը բզկտված և ջլատված է: Կան ուժեր, որոնք ընդհանրապես ընդդիմություն չեն, բայց հանդես են գալիս ընդդիմության դիմակով: Եվ կան ուժեր, որոնք իրական ընդդիմություն են, բայց ուժ չեն այլևս կամ ուժ չունեն հիմնականում: Այստեղ կա խնդիր, այդ ուժերը փորձում են համախմբվել, և այդ համախմբմանը, կարծում եմ, դեմ չէ նաև իշխանությունը, որովհետև լիովին առանց ընդդիմության իշխանությունը լեգիտիմության լուրջ պակաս ունի»:
 
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր