ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ. «Ժողովուրդ»
.jpg)
Երեկ բոլորի համար անհասկանալի էր, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով. «Ես առաջնորդելու եմ այդ ազատազրկումը»:
Այսինքն՝ Փաշինյանը որոշել է վեհարան գնալ, այնտեղ գործողություններ սկսել, բայց իր թիմը տեղյակ չէ դրա մասին, առավել եւս նրանց համար անհասկանալի է, թե Փաշինյանն ինչպես է դա անելու:
Չնայած նրան, որ ՔՊ-ականները երեկ ավարտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը, բայց բոլորն էլ հասկանում էին, որ արձակուրդն իրենց համար չի կարող սկսվել, քանի որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կոնկրետ պլաններ ունի իրագործելու: Նա պետք է հասնի Վեհափառի հրաժարականին, հասցնի կալանավորել էլի մարդկանց` ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ Սամվել Կարապետյանի ընտանիքի ու մերձավորների շրջանից, ովքեր կրկնել են բարերարի միտքը թե՝ «Մեր ձեւով մասնակցելու ենք»: Նիկոլ Փաշինյանը «իր ձեւով» սկսել է ռեպրեսիաները»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: