Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

02 նոյ 2016 21:39

Հանրագիտարանը քաղաքակրթության չափանիշն է

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նիստ` նվիրված Հայկական հանրագիտարանի հրատարակչության հիﬓադրման 50-ամյակին: Նիստի ընթացքում ներկայացվեց «Հայկական Հանրագիտարանի կես դարը» ֆիլմը: Տեղի ունեցավ «Հանրագիտական բառարան»-ի առաջին հատորի շնորհանդեսը: Հրատարակչության աշխատակիցները պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ պատվոգրերով  և գովասանագրերով: 
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսելով հանրագիտարանի մասին նշեց. «Հանրագիտարանը աﬔն ժողովրդի դեմքն է` խտացրած տեղեկություններով։ Սա մշակութային կարևոր խնդիր է և աﬔն ﬕ ժողովուրդ ցանկություն ունի այն իրականացնել։ Դրա համար պետք է լինել բարձր որակի մասնագետ, նվիրյալ տարբեր բնագավառներում»:

Հայկական Հանրագիտարանի հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանն էլ ասաց. «Այս տարիների ընթացքում ստեղծվել է խոշոր կոթողային ﬕ հրատարակություն, որը կոչվում է «Հայկական Սովետական հանրագիտարան»։ Մի հետաքրքիր խոսք կա տարածված՝ «Հանրագիտարանը քաղաքակրթության չափանիշն է»։ Եթե պետությունը ունի հանրագիտարան, ուրեﬓ քաղաքակրթության ինչ-որ ﬕ աստիճանով բարձր է մյուսներից, որոնք չունեն»:
Նշենք, որ 1974-2008 թվականներին Հայկական հանրագիտարանի հրատարակչությունը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 ﬕլիոն ընդհանուր տպաքանակով։ Առանձնահատուկ կարևորություն ունի «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատորով), որը տպագրվել է 1974-1988 թվականներին՝ 100 հազար տպաքանակով։ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վիկտոր Համբարձումյանը, Աբել Սիմոնյանը, Մակիչ Արզումանյանը, Կոնստանդին Խուդավերդյանը։ 1999 թ-ից Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է Հովհաննես Այվազյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր