Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում, կան վիրшվորներ    

15 հուլ 2025 14:06

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, գնում է նրանց մոտ, համոզում՝ դեմ ելեք, ամեն ինչ կանեն ձեզ համար

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, գնում է նրանց մոտ, համոզում՝ դեմ ելեք, ամեն ինչ կանեն ձեզ համարՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։

Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Դեմ ելեք (եկեղեցու ղեկավարությանը), ամեն ինչ կանեն ձեզ համար»,-ասել է Աբրահամյանը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին ընտրություններում կոնսոլիդացնի Փաշինյանի դեմ տրամադրված ընտրողներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր