Բրյուսելը Վրաստանի հետ հարաբերություններում երկխոսության փոխարեն ընտրել է ճնշումը          Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում վրաերթի է ենթարկվել պարեկ, տեղափոխվել է բժշկական կենտրոն       ՀՀ երկաթուղիները ՌԴ-ից այլ երկրի հանձնելու դեպքում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»    

15 հուլ 2025 19:15

Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանին, որ երկիրը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից

Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանին, որ երկիրը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմիցԵվրամիությունը զգուշացրել է Վրաստանի իշխանություններին, որ Բրյուսելի կողմից առաջ քաշված մի շարք պայմանները չկատարելու՝ մասնավորաբար բողոքի ակցիաների դատապարտված մասնակիցներին ազատ չարձակելու դեպքում, երկիրը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այս մասին փոխանցում  է Ազատությունը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն համապատասխան պաշտոնական նամակը կուղարկվի վրացական իշխանություններին։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի ազատ ռեժիմի գործողությունը կարող է սառեցվել հոկտեմբերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր