Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի․ ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանը շաբաթ օրը` հուլիսի 12-ին, Գորիսում կայացած քաղաքական ժողովին ներկայացել է աշխատանքային ծառայողական մեքենայով: Այսինքն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան օգտագործել է պետական բյուջեի գումարը՝ կուսակցության, քաղաքական նպատակների համար, ու սա այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, պայքարում էր «պադավատապետության» դեմ, բյուջեն «լափելու դեմ» պայքար էր սկսել: Բայց իր թիմակիցներին, փաստորեն, կարելի է բյուջեի հաշվին անձնական ու կուսակցական ծախսեր անել:
Սա պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահման դրսեւորում է, որի իրավական գնահատականը պետք է տա պետական միջոցների ծախսերի վերահսկողությամբ զբաղվող կառույցը, ինչը, բնականաբար, չի արվում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16․ 07․ 25 թ համարում։