Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին          Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով       Կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը, Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ    

22 հուլ 2025 09:50

Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ․ «Հրապարակ»

Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․  Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։

Վերջինս, մեր տեղեկություններով, լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին եւ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։

Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ։

Գեւորգ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ եւ սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի։

Ի դեպ, Գեւորգ Վարոսյանը Նուբարաշենի բանտում է աշխատել` նա «կլորներում» եղել է «կլյուչնիկ»` հսկիչ։

Երեւանի քաղաքապետարանից հարցրինք՝ ե՞րբ է Վարոսյանը նշանակվել փոխթաղապետ, ասացին՝ փետրվարի 5-ին, իսկ պետերին հրահանգելու մասով գրավոր հարցում պահանջեցին։

Վարոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 22․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր