Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա

Մարզերում հուլիսի 26-ին և 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 27-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի ևս 1-2 աստիճանով, հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։