Հուլիսի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Մասիսի և Իջևանի համայնքապետներին    

30 հուլ 2025 11:40

Տեսանյութ․Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Կամչատկայում, որին հաջորդել են հետցնցումներն ու ցունամին

Տեսանյութ․Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Կամչատկայում, որին հաջորդել են հետցնցումներն ու ցունամինԱյս գիշեր ուժեղ երկրաշարժ է գրանցվել Կամչատկայում, որին հաջորդել են հետցնցումներն ու ցունամին։

Նշվում է, որ հզոր երկրաշարժի ուժգնությունը կազմել է մինչև 8.7 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են ամբողջ թերակղզու տարածքով, Պետրոպավլովսկ-Կամչատսկում գրանցվել է մինչև 8 բալ ուժգնություն։

Օջախը գտնվել է ափից 161 կմ հեռավորության վրա՝ 32 կմ խորության վրա — երկրաշարժը դարձել է ամենաուժեղը 1952 թվականից ի վեր։

Գրանցվել են նաեւ մի քանի ավելի թույլ ստորգետնյա ցնցումներով նախորդ երեկոյան և առավոտյան։ Ելիզովոյի շրջանում արձանագրվել է մինչև 4 մետրանոց ալիք։ Սևեռո-Կուրիլսկում ջրով ծածկվել է ձկնաբուծական գործարանը, իրականացվում է տարհանում։ Ելիզովոյի օդանավակայանում չվերթները հետաձգվել են, շենքում վնասվել են ցուցափեղկերն ու առաստաղները։ Քաղաքում խցանումներ են, բնակիչները շարժվում են դեպի բարձրադիր վայրեր։

Ցունամիի վտանգ է հայտարարված Կամչատկայի և Կուրիլյան կղզիների ողջ ափամերձ հատվածում, նախազգուշացում է տրվել նաև Ճապոնիայի, Ալյասկայի, Կալիֆորնիայի, Օրեգոնի և Հավայան կղզիների համար։

Ցունամիի 3 ալիք արդեն հարվածել է Սևեռո-Կուրիլսկի ափամերձ գոտուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նավահանգստում նավերը պոկվել են տեղերից և դուրս բերվել նեղուց։ Ականատեսները հայտնում են, որ արդեն տեղի է ունենում չորրորդ ալիքի հարվածը, նավահանգիստներն ու ափամերձ գործարանները ամբողջությամբ ջրի տակ են անցել։

Տեսանյութն՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր