Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել է դեռ 1,5 տարի առաջ          Թուզը նպաստում է արյան ճնշման իջեցմանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է աղիների աշխատանքը       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

30 հուլ 2025 13:47

Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները

Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները Ամերիկյան Hawaiian Airlines ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Հավայան կղզիներ չվերթները՝ Կամչատկայի երկրամասում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:

«Մենք հետաձգում ենք Hawaiian Airlines-ի և Alaska Airlines-ի չվերթները դեպի կղզիներ», - NBC-ն մեջբերում է մայր ընկերության խոսքերը: Հայտարարությունից առաջ Հավայան կղզիներ արդեն մեկնած չվերթներին հրամայվել է վերադառնալ մայրցամաք:

Ալիքները արդեն հարվածում են Հավայան կղզիներին։ «Սպասվում է ցունամի», - հայտնել է Հոնոլուլուի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտը։ Զբոսաշրջության դեպարտամենտը խորհուրդ է տվել ափամերձ հյուրանոցների բնակիչներին բարձրանալ չորրորդ և ավելի հարկեր՝ միջոցառումն անվանելով «ուղղահայաց տարհանում»։

Երկրաշարժի մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասել է 8.8-ի: Դրա էպիկենտրոնը գտնվում էր Պետրոպավլովսկ-Կամչատկից 150 կմ հարավ-արևելք: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը երկրաշարժն անվանել է տեղական սեյսմիկ օջախային գոտում ամենաուժեղը 1952 թվականից ի վեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր