26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է          Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 23-ի համար    

02 օգոս 2025 09:00

Խաչատուրյանն ակտիվ կմասնակցի ԱԺ ընտրությունների ընթացքին. Փաշինյանն է «հրահանգել». «Ժողովուրդ»

Խաչատուրյանն ակտիվ կմասնակցի ԱԺ ընտրությունների ընթացքին. Փաշինյանն է «հրահանգել». «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներքին պայմանավորվածություն ունեն, որ Խաչատուրյանն ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Կարելի է ասել՝ Խաչատուրյանը անձամբ Փաշինյանից «հրահանգ» է ստացել դուրս գալ «մարդկանց մեջ», ջերմ շփումներ ունենալ, խոստանալ նրանց, որ տարբեր հարցերի արագ լուծում կտրվի, ու դրա մասին զեկուցել Փաշինյանին:

Խաչատուրյանն արդեն սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը՝ այդ ամենը ներկայացնելու Փաշինյանին։

Եվ քանի որ նախագահը այն անձն է, որը դեռևս ինչ-որ չափով կարող է մարդկանց հետ լեզու գտնել, վերջնականապես վարկաբեկված չէ, նրան «գործուղել են» մարզեր:

Իշխանությունները փոխանցում են, որ առաջիկայում նմանատիպ հանդիպումները շարունակվելու են տարբեր մարզերում, ու չի բացառվում՝ նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 02․ 08․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր