Սպասվում է +39 +41 աստիճան տաքություն, կդիտվի բարձր ջերմային ֆոն          Երևան-էջմիածին ավտոճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին, կա տուժած       Oգոստոսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 օգոս 2025 09:25

Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». «Ժողովուրդ»

Ո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանը ազատում աշխատանքից. որն է ՀԷՑ մնալու «նախապայմանը». «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատում է ՀՀ բոլոր քաղաքների ՀԷՑ ղեկավարներին․ գրեթե բոլոր մարզերի խոշորացված համայնքների ՀԷՑ-ի ղեկավարներին արդեն ասվել է, որ դիմում գրեն ու հեռանան: Իսկ մնալու պայմանն այն է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանք պետք է աշխատեն իշխանությունների հետ․ եթե մերժում են, պետք է ազատման դիմում գրեն:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից, ով մեր հայտնածին արձագանքեց․ «Անհեթեթություն է։ Որպես կանոն՝ հեռանում են բոլոր նրանք, ովքեր այս ողջ գործընթացի մեջ իրենց չեն տեսնում, կամ գուցե նախորդ շրջափուլում այդքան էլ ազնիվ չեն եղել իրենց գործատուի, ապա նաեւ՝ պետության հետ, եւ ես իրենց չեմ տեսնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման այս շրջափուլում, կամ պարզապես իմ լիազորությունների շրջանակում, ելնելով աշխարհայացքային եւ արժեհամակարգային տարբերություններից, անվստահություն եմ հայտնում։ Ամենն արվում է Աշխատանքային օրենսգրքի՝ «ՓԲԸ-ների մասին» ՀՀ օրենքի եւ բարոյական չգրված նորմերի շրջանակներում»,-եզրափակեց Պետրոսյանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 02․ 08․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր