Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս          Հրդեհ է բռնկվել Երևանի արտադրամասերից մեկի չշահագործվող տարածքում       Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին, քանի որ կուսակցական պարտք ունի    

05 օգոս 2025 19:03

Խամենեիի միջազգային հարցերով խորհրդականը նախազգուշացում է արել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ

Խամենեիի միջազգային հարցերով խորհրդականը նախազգուշացում է արել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալԻրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը խիստ կարձագանքի. այս մասին գրում է Իսլամական հեղափոխություն պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Նա նախազգուշացում է հղել մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների վերսկսման:

Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանն անտարբեր չի մնա իր և տարածաշրջանի շահերի նկատմամբ՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում անօրինական ծրագրեր իրականացնելու ցանկացած փորձ կարժանանա Թեհրանի վճռական պատասխանին։

«Հիշեցնում եմ՝ տարածաշրջանում կամ դրանից դուրս ցանկացած կառավարություն, որը կփորձի կրկնել նախորդ անհաջող փորձը, կբախվի Իրանի կոշտ արձագանքին»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր