Oգոստոսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Խամենեիի միջազգային հարցերով խորհրդականը նախազգուշացում է արել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ    

05 օգոս 2025 22:45

Oգոստոսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Oգոստոսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` օգոստոսի 6-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր