Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու

«Կառավարությունը հայ ժողովրդի Կառավարությունը չէ և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են: Այս Կառավարությունը այն շրջանակների Կառավարությունն է, այն տերերի, այսպես ասած, կամակատար Կառավարություն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական շահ և հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից»:
Աշոտյանը նշել է, որ նաև իր մեղքի բաժինն է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետի աթոռին է:
«Դա նաև իմ մեղքի բաժինն է, որ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը դեռևս շարունակում է ներկայացնել մի ժողովուրդ, որին հաշվետու չէ, որին կարող է արհամարհել, որի անունից վաճառում է հենց այդ ժողովրդի արժանապատվությունը, հողերը, ունեցվածքը, կյանքերը», - ասել է նա:
Արմեն Աշոտյանը եռակողմ հանդիպումից որևէ լավ սպասում չունի և չի կարող ունենալ:
«Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպում է Ձմեռ պապուն՝ մեր համար դա որևէ լավ բան չի խոստանալու, դա կապ չունի ինքը ում է հանդիպում: Անգամ եթե իր պատկերն է տեսնում հայլու մեջ և Նիկոլը հանդիպում է Նիկոլին, դա արդեն վատ բան է: Մարդ, որ ներկայացնում է մեզ աշխարհում, մեզ դարձրել է աշխարհի մակարդակում ամենաանթասիբ, անպատիվ, ամենավարկաբեկված ազգը: Նման ազգ չկա այս պահի դրությամբ գլոբուսի վրա, նման ժողովուրդ այլևս չկա, որն ուղիղ եթերում խայտառակ է լինում»,-հավելել է Աշոտյանը: