Մեծամորի ՀԱԷԿ-ի տարածքից ողերի կոտրվածքով շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 35-ամյա տղամարդու

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Բ․-ն է, ով լինելով «Կասկադ Էներգո» ՍՊԸ-ի աշխատակից , որը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում ՀԱԷԿ-ի տարածքում, հուլիսի 29-ին հերթական անգամ գնացել է աշխատանքի և երբ բարձրացել է ալյումինե աստիճանի վրա, այդ ժամանակ կորցնելով հավասարակշռությունը, մոտ 3 մետր բարձրությունից մեջքի վրա վայր է ընկել գետնին՝ ստանալով «L1» և «L2» ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։